Բոսթոնի RR Auction աճուրդների տունը առցանց վաճառքի է հանել լեգենդար Ֆրենք Սինատրայի վարորդական իրավունքները։ Այդ իրավունքները նրան տրվել են Նյու Ջերսի նահանգի Հոբոքեն քաղաքում 1934 թվականին, երբ նա եղել է 19 տարեկան։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը։
Դեղնած թերթիկի վրա նշված է պատանու անունը և նրա ստորագրությունը, ինչպես նաև Սինատրայի բնակության հասցեն, նրա անձնական տվյալները։ Այն ժամանակ լուսանկար առայժմ չէր փակցվում։ Մեկ լոտի մեջ ներառված է նաև մի ամերիկացու կողմից Սինատրայի դեմ ուղղված բողոքը, որում Սինատրան բախվել է իր մեկ այլ մեքենայի և պարտավոր է փոխհատուցում տրամադրել։ Այդ փաստաթղթում տուժածի փաստաբանը պահանջում է զրկել Սինատրայի վարորդական իրավունքից։