տուն Քաղաքական Միջազգային Վաճառքի է հանվել Օդրի Հեփբերնի և գործակալ Ջեյմս Բոնդի բաճկոնը

Վաճառքի է հանվել Օդրի Հեփբերնի և գործակալ Ջեյմս Բոնդի բաճկոնը

195
0

Sabrina-Givenchy-4

Chrisite’s աճուրդների տունը վաճառքի է հանել վերջին հարյուրամյակի փոփ մշակույթի եզակի նմուշներ` Օդրի Հեփբերնի և Լեդի Գագայի զգեստները, գաղտնի գործակալ Ջեյմս Բոնդի բաճկոնը և այլն: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Թոմ Ֆորդ նորաձևության տան կողմից կարված Բոնդի բաճկոնի նախնական գինը սահմանվել է 10 հազար ֆունտ ստերլինգ: Օդրի Հեփբերնի` 1964 թվականին նկարահանված «Փարիզը, երբ այնտեղ շոգ է» ֆիլմում կրած միջնադարյան ոճի զգեստն առաջարկվում է գնել 6-8 հազար ֆունտով: Նույնքան գումար է պետք վճարել Լուի Արմսթրոնգի լեգենդար շեփորը գնելու համար:

Իսկ ամենաթանկ նմուշը «Աստղային պատերազմներից» Լյուք Սքայուոքերի հանդերձանքն է, որի համար անհրաժեշտ է վճարել առնվազն 30 հազար ֆունտ ստերլինգ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here