1951 թվականին արտադրված Cadillac-ը, որը պատկանել է Արգենտինայի նախագահ Խուան Պերոնի հանրահայտ կնոջը՝ Եվա Պերոնին, հանվել է աճուրդի։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Այն համարվել է Եվա Պերոնի ծառայողական ավտոմեքենան։ Նախնական գինը կազմում է 200-260 հազար ֆունտ ստերլինգ։
Լիմուզինում ժամանակին հայտնաբերել են փոքր թանկարժեք քար, որը կարող էր պոկված լինել Եվայի զգեստից։ Մեքենան գնողն այդ քարը նույնպես կստանա որպես նրա բաղկացուցիչ մաս։ Երկար ժամանակ Պերոնի մեքենան ցուցադրվում էր Բուենոս Այրեսի թանգարաններից մեկում։