տուն Քաղաքական Միջազգային Վաճառվել է Մոդիլյանիի վերջին աշխատանքներից մեկը

Վաճառվել է Մոդիլյանիի վերջին աշխատանքներից մեկը

168
0

sotbis600

Իտալացի անվանի նկարիչ Ամեդեո Մոդիլյանիի նկարը երեկ Sotheby’s աճուրդների տանը վաճառվել է 6,5 մլն եվրոյով։ Այս մասին տեղեկացնում է ընկերության պաշտոնական կայքը։

Սակայն այս գումարը զգալի քիչ էր կազմակերպիչների՝ վաճառքից հետո (7-9 մլն) ակնկալած գումարից։ Վաճառված աշխատանքը կատարվել է 1919 թվականին՝ Մոդիլյանիի կյանքի վերջին տարիներին։ Նկարի վրա պատկերված է նկարչի ընկերներից մեկը՝ Բարերա Ռոժե Դյուտելը։ Այն համարվում է Մոդիլյանիի վերջին աշխատանքներից մեկը։

Չնայած Մոդիլյանիի նկարների նկատմամբ պահանջարկը շատ մեծ է, սակայն երբեմն նրա անվան հետ կապված առաջանում են սկանդալներ։ Մասնագետները պնդում են, որ աշխարհում քիչ չեն Մոդիլյանիի նկարների կրկնօրինակները։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here