Ծովակալ Հորացիո Նելսոնի ձեռքով գրված նամակը այսօր բրիտանական Էսսեկս կոմսությունում աճուրդով վաճառվել է: Նամակի արժեքը կազմել է 7 հազար ֆունտ (11 հազար ԱՄՆ դոլար):
Նամակը գրվել է 1804 թվականին և ուղղված է եղել Նեապոլի վարչապետ Ջոն Ակտոնին: Նախատեսվում էր, որ նամակը կվաճառվի 4-6 հազար ֆունտով (6,3-9,5 հազար ԱՄՆ դոլար):