տուն Հասարակություն Առողջապահություն Վաղվանից թեթև կամ առանց սիմպտոմների հիվանդները կուղարկվեն տուն. Թորոսյան

Վաղվանից թեթև կամ առանց սիմպտոմների հիվանդները կուղարկվեն տուն. Թորոսյան

211
0

Կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ԱՆ նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսը:

Թորոսյանը ներկայացրեց այսօրվա արձանագրված թվերն ու իրավիճակը: Վարակվել է 335 մարդ, մահվան ելքով 3 դեպք: Մահվան թվերը հասել են 70-ի: Բուժվել 160 պացիենտ:

Նախարարը ներկայացրեց նաև ընդհանուր վարակվածների և առողջացածների թվերը. վարակվել է 5606, բուժվել 2581 հոգի, այս պահին բուժվողների թիվը 2928 է:

Արսեն Թորոսյանն  ասաց, որ ծանր վիճակում գտնվողների թիվը 135 է, ծայրահեղ ծանր վիճակում կա 63 հիվանդ: Թոքերի արհեստական շնչառական սարքին միացված 15 քաղաքացի կա:

Նախարարն անդրադարձավ նաև  թեստերին: Նա նշեց, որ իրականացվել է ռեկորդային թվով հետազոտություն, երեկ կատարվել է 1751-ը:

Թորոսյանն ասաց, որ վաղվանից թեթև կամ առանց սիմպտոմների հիվանդները կուղարկվեն տուն, որպեսզի շարունակեն բուժվել տանը: Եվ նոր վարակվածները, ովքեր չեն ունենա սիմպտոմներ, կմնան տանը:

Հայկ Մագոյան