տուն ժամանց Վախենում եմ՝ կգա մի ժամանակ, երբ չեմ կարողանա օգնել մարդկանց. Վահե Զիրոյան

Վախենում եմ՝ կգա մի ժամանակ, երբ չեմ կարողանա օգնել մարդկանց. Վահե Զիրոյան

855
0

Կյանքը անհատական է. յուրաքանչյուրի համար յուրովի փորձություններով, հաղթանակներով, ձեռբերումներով և ինչու չէ՝ նաև ձախողումներով. յուրաքանչյուրն ունի ուրախության ու վախի առիթն ու պատճառները: Ամեն մեկս ունի առօրյա սկսելու իր ձևը։ Իսկ թե ինչպես է սկսվում դերասան Վահե Զիրոյանի օրը, փորձեցինք պարզել բլից հարցերի միջոցով:

Գործողություն, որ պարտադիր անում եք առավոտյան արթնանալուց հետո:

Ինչպես բոլոր մարդիկ )))) (ժպտում է)…Լվացվում եմ, հագնվում և գնում աշխատանքի:

Ոտելիք, որը միշտ կարող է լինել ձեր սառնարանում:

Ամենաշատը սիրում եմ թթվասեր և պանիր, որոնք մշտապես առկա են իմ սառնարանում:

Գույն, որը երբեք չի բացակայում ձեր զգեստապահարանից: 

Թեև գույներ շատ եմ սիրում, սակայն իմ հիմնական գույնը սևն է:

Երաժշտական կատարում, որից ձեր ականջները դեռ չեն հոգնել:

Michael Buble–ի «Feeling good» ստեղծագործությունն է:

Գիրք, որը ձեր կյանքում ինչ-որ բան է փոխել:

-Թերևս, անհամեստ չթվամ, բայց դեռ չեմ հանդիպել այն գրքին, որն ինչ-որ բանով իմ կյանքը փոխի:

Հեռուստատեսային ծրագիր, որը կստիպի ձեզ չփոխել հեռուստաալիքը:

Հիմնականում հումորային հաղորդումները կարող են ինձ ստիպել մնալ էկրանի առջև:

Առարկա կամ գործողություն, որը կարող է նյարդայնացնել ձեզ:

Երբ երթուղայինում արդեն կանգնելու տեղ էլ չի մնում, բայց անընդհատ մարդիկ բարձրանում են:

Ինչ-որ բան, որը դուր չի գալիս ձեզ ձեր մասնագիտության մեջ:

Ես իմ մասնագիտությունը շատ եմ սիրում, և փառք Աստծո, որ դեռևս առիթ ու պատճառ չի եղել իմ մասնագիտությունից դժգոհելու:

Խենթ արարք, որ երբևէ արել եք ձեր սիրուն հասնելու համար:

Սիրո թեման բաց եմ թողնում: )))) Այս թեմայի շուրջ բոլոր հարցերին չեմ պատասխանել և չեմ պատասխանի:

Ինչի՞ց եք վախենում:

Վախենում եմ ծերանալուց։ Վախենում եմ ամենաշատը այն բանից, երբ կգա մի ժամանակ կամ տարիք, երբ չեմ կարողանա օգնել մարդկաց, ովքեր դրա կարիքը կունենան:

Եթե համացանցն ընդմիշտ անհետանա ձեր առօրյայից:

Ավելի հանգիստ կլինեմ)))): Համացանցը կարող է հանգիստ բացակայել:

Զրուցեց Վարդիթեր Գիշյանը