Գրել էինք վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Վալերի Օսիպյանի աշխատանքից ազատվելու մասին: Araratnews.am-ը վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին հարցրեց՝ ո՞րն է Օսիպյանի ազատման իրական պատճառը, հնարավո՞ր է նա նշանակվի ՌԴ ներքին գործերի նախարարությունում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ: Ի պատասխան՝ Վլադիմիր Կարապետյանն ասաց. «Ազատվել է իր դիմումի համաձայն: Ապագայի մասին մեկնաբանություններից զերծ կմնամ»:
Սոնա Դավթյան