Երեկվանից մամուլը գրում է ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրաժարականի մասին:
Araratnews.am-ը զանգահարեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչություն՝ լուրի իսկությունը ճշտելու: «Ոստիկանության պետին վարչապետի առաջարկությամբ նշանակում և ազատում է հանրապետության նախագահը»,- պատասխանեցին ոստիկանությունից:
Տեղեկություններ կային, որ ՀՀ նախագահն արդեն ստորագրել է Վալերիյ Օսիպյանի պաշտոնանկության հրամանագիրը, սակայն նախագահ Արմեն Սարգսյանի խոսնակ Հասմիկ Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասաց՝ նախագահն այն դեռ չի ստորագրել:
Հիշեցնենք, որ ԱԺ-ի ընդունած օրինագծի համաձայն՝ ԱԱԾ-ի եւ ոստիկանության ղեկավարների պաշտոնները դառնում են քաղաքական: Ըստ լուրերի՝ Օսիպյանի հրաժարականը նաև սրանով է պայմանավորված:
Սոնա Դավթյան