տուն Քաղաքական Հայաստան Վալենտինա Մատվիենկոն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Վալենտինա Մատվիենկոն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

288
0
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան օրվա առթիվ:
«Հարգելի Նիկոլ Վովայի,
Ընդունեք, խնդրում եմ, ջերմ և անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ: Որպես երկրի վարչապետ՝ Դուք շատ բան եք անում Հայաստանի զարգացման, նրա անվտանգության ամրապնդման ու
միջազգային ասպարեզում նրա ազգային շահերը պահպանման համար:
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա: Ձեր կողմից իրականացվող քաղաքականությունը թույլ է տալիս ավելի բացահայտել ռուս-հայկական ռազմավարական բազմավեկտոր գործընկերության ներուժը:
Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհուրդը շահագրգռված է խորացնել խորհրդարանական
երկխոսությունը, ինչը երկկողմ համագործակցության ամբողջ շրջանակի կարևոր բաղադրիչ է: Մենք բարձր ենք
գնահատում Ձեր դերը այս հարցում:
Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ պետական բարձր
պաշտոնում: Թող Ձեր գիտելիքները, եռանդն ու վճռականությունը ծառայեն որպես բեղմնավոր աշխատանքի հուսալի հիմք՝ ի նպաստ եղբայրական հայ ժողովրդի»,- մասնավորապես նշված է ուղերձում: