տուն Սպորտ Վալդեսը Մոնակոյից հետո բանակցում է Մանչեսթեր Սիթիի հետ

Վալդեսը Մոնակոյից հետո բանակցում է Մանչեսթեր Սիթիի հետ

112
0

Valdes_2676378

«Բարսելոնայի» դարպասապահ Վիկտոր Վալդեսը, ով այս ամռանը կդառնա ազատ գործակալ և առանց տրանսֆերի գումարի վճարման կարող է տեղափոխվել ցանկացած ակումբ, հայտնվել է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» ուշադրության կենտրոնում: Այս մասին հաղորդում է El Mundo Deportivo-ն:

«Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին չի վստահում Ջո Հարթին, այդ պատճառով ցանկանում է ամրապնդել դարպասապահի դիրքը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վալդեսի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Մոնակոն», սակայն ֆուտբոլիստը, ի վերջո, մերժել էր «մոնեգասկերին»: Այս տարի Վալդեսը կատալոնական ակումբի կազմում Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 20 խաղ` բաց թողելով 13 գոլ: