տուն Տնտեսական Ս. Գրիգորյան. Ռուսաստանն արտահանում է նավթ, գազ և կոռուպցիա

Ս. Գրիգորյան. Ռուսաստանն արտահանում է նավթ, գազ և կոռուպցիա

193
0

Ռուսաստանն արտահանում է նավթ, գազ և կոռուպցիա: Այս մասին այսօր հայտարարեց փորձագետ Ստեփան Գրիգորյանը` «Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման մարտահրավերները. Եվրոպա, թե Ռուսաստան» թեմայով քննարկման ժամանակ:

 

Նրա խոսքով` այն օգուտները, որ Հայաստանը կարող էր ստանալ Մաքսային միություն մտնելով, ամբողջությամբ «կխժռվեն» կոռուպցիոն ռիսկերի պատճառով: Խոսքը, մասնավորապես, գազի արտահանման 30% հարկը հանելու մասին է, որը, ըստ Ս. Գրիգորյանի, որևէ կերպ սովորական սպառողի վրա չի անդրադառնա:

 

Պատճառը նաև այն է, որ Ռուսաստանը աշխատում է միայն մի կոնկրետ բարձրաստիճան չինովնիկի կամ չինովնիկների խմբի հետ, մինչդեռ ԵՄ-ն աշխատում է և՛ ուղղահայաց հարթությամբ (պետական կառավարման մարմիններ և դրանց օղակներ), և՛ հորիզոնական (հասարակական կազմակերպություններ, նախաձեռնություններ և այլն):

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here