տուն Լուրեր Սևանի վրա ցանկացած բացասական ազդեցություն կանխվելու է. Վահե Գուլանյան

Սևանի վրա ցանկացած բացասական ազդեցություն կանխվելու է. Վահե Գուլանյան

148
0

19396699

Սևանա լճից ջրի բացթողնման մասին Աժ ընդունած օրինագծից հետո շատ ընդդիմադիր պատգամավորներ դժգոհեցին, որ ծրագիրը նպատակ ունի պաշտպանել օլիգարխների սեփականությունը: Հայտնի է, որ Սևանի ափին շատ են օլիգարխներին պատկանող տարատեսակ օբյեկտները:

«Ինչ-որ օբյեկտի համար լճից ջուր բաց թողնելը համարում եմ ծիծաղելի: Կարող եմ վստահեցնել, որ որևէ մեկի օբյեկտը չի մնալու: Բոլոր նման օբյեկտները ապամոնտաժվելու են: Սա վերաբերում է բոլորին: Երբ որևէ բացասական ազդեցություն լինի Սևանի վրա, այդ ազդեցությունը միանվագ կանխվելու է: Ոչ մեկ չի կարող ասել ջրի մակարդակն իջնելու է, թե չէ. դա չեն կարող որոշել: Նույնիսկ երբ 300մլն խմ ջուր է բաց թողնվել, բացասական հաշվեկշիռ չի եղել: Քաղաքական առումով մենք միշտ դեմ ենք եղել որևէ տեսակի բացթողնման, Սևանա լճի վրա որևէ տեսակի ազդեցության կիրառմանը»,- ասում է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Վահե Գուլանյանը: