տուն Լուրեր Սևանից բաց թողնվող ջուրը Արարատյան դաշտի ոռոգման խնդիրը չի լուծելու. Ինգա Զարաֆյան

Սևանից բաց թողնվող ջուրը Արարատյան դաշտի ոռոգման խնդիրը չի լուծելու. Ինգա Զարաֆյան

129
0

Inga-Zarafyan

Սևանա լճից ջրառի հարցն այսօր երկրում ամենաքննարկվողներից է: Բնապահպաններն ու ընդդիմադիրները ահազանգում են, իսկ իշխանությունը պնդում է, որ դա կատարում են հանուն գյուղացու:

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը կարծում է, որ Արարատյան դաշտը ջրի կարիք ունի, բայց այնտեղ լուրջ կառավարման խնդիր կա և Սևանից բաց թողնվող ջուրը այդ խնիդրը չի լուծելու:

ՀՀ նախագահին կից Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի անդամ Ալյոշա Թարվերդյանի կարծիքով՝ Սևանից ջրառի հիմնական պատճառը ջրասակավությունն է.

«Սևանից բաց թողնվող հավելյալ 70 մլն խմ ջուրը նորմատիվային պահանջ է Սևանի համար»,- ասում է նա:

«Եթե մենք խոսում ենք հետևանքի մասին, ապա դրա կարիքը գուցեև կա այս տարի, սակայն մենք պետք է մտածենք պատճառների մասին: Արարատյան դաշտի արտեզյան ջրօգտագործումը սխալ ենք կառավարել տարիներ շարունակ, հիմա ջրի կարիք կա՝ գնում ենք ջրի հաջորդ աղբյուր՝ Սևան: Սևանը չպետք է դիտարկել որպես ջրամբար, որի ջուրը կարող ենք իջեցնել-բարձրացնել: Այն բացառիկ էկոհամակարգ է»,- ասում է «Բնապահպան իրավաբանների և տնտեսագետների երիտասարդական ասոցիացիա» ՀԿ նախագահ Էրիկ Գրիգորյանը: