Սևանա լճի և ափամերձ հանգստի գոտիների որոշ հիմնախնդիրների լուծման առաջարկներ..
Սա մասնագիտական մակարդակով դեռևս արված չի, ուղղակի քննարկումների համար է..
1. ԼՃԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ
Լիճը պետք է պարտադիր բարձրանա մինչև հաստատված նիշը՝ 1903.5մ, բայց ոչ թե տարածվելով, այլ ուղղահայաց:
Դա նշանակում է որ լիճը պետք է բարձրանա ոչ թե գրավելով ափամերձ տարածքները, այլ ափերը բարձրացվեն բնական ռեսուրսներով՝ գաբիոնի տեխնոլոգիայով՝ քարերի ու մետաղե ցանցերի օգնությամբ ՝ վարձակալների կողմից, իսկ այն տարածքները, որոնք չունեն վարձակալներ կամ չեն օգտագորվում վարձակալների կողմից, հայտարարել նոր տենդերներ և անվճար տրամադրել ձեռք բերողներին…. /կից գաբիոնի մի քանի տարբերակներ/.
Ընդ որում պետք է սկսել այդ աշխատանքները լճի բարձրացման հետ զուգահեռ, ըստ տվյալ ժամանակահատվածում բարձրացվող մակարդակի
Դրանից կշահեն բոլորը.
1. լիճը կբարձրանա,
2. տարածքների մաքրման աշխատանքների ծավալը կհասնի մինիմումի, որի հետևանքով կխնայվեն միլիոնավոր դոլարներ
3. ափամերձ տարածքների սեփականատերերի վարձակալված տարածքները չեն վերանա կամ կրճատվեն
4. ավելի մեծ հնարավորություն կլինի տուրիզմի սպասարկման համար
5. Շատ մեծ թվով աշխատատեղերի հարց կլուծվի, այդ թվում քարհանքերում և ավազահանքերում աշխատողների, դրանք տեղափոխող, տարածքի բարեկարգման մեխանիզմների վարորդների, տեղերում աշխատող շինարարների և բանվորական աշխատուժի
6. Գաբիոնների քարերի արանքում մեծ թափով կսկսվի ձկների վերարտադրությունը..
Հաշվի առնելով , որ ամբողջ Սևանա լճի շրջակայքում լիքը քարհանքեր ու ավազահանքեր են, կարելի է ամենաէժան ձևով կատարել այդ աշխատանքները..
Դրա համար անհրաժեշտ է.
1. Օրենսդրական փոփոխություններ կապված հանքերի ու ավազահանքերի օգտագործման հետ
2. Պետության կամ դրամաշնորհ տրամադրող կազմակերպությունների կողմից օգնություն, այդ թվում նաև այդ նպատակով տրամադրված վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման համար
3. Քանի որ աշխատանքները շատ պարզ են, պետության կողմից մեխանիզմների մշակում շատ արագ համապատասխան թույլատվությունները ստանալու համար
2. ԱՓԱՄԵՐՁ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԿՈՅՈՒՂՈՒ ԵՎ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ
1. ՄԵծ օբյեկտներում կառուցվում են մաքրման կայաններ, փոքրերում՝ սովորական սեպտիկ հորեր կամ սպասարկող ծառայությունները տեղադրում են տարողություններ, որոնք մաքրվում են լցվելուց հետո, համաձայն սպասարկող կազմակերպության հետ կնքված պայմանագրերի՝ համապատասխան վճարով:
2. Աղբահանությունը կատարվում է տվյալ տարածքի աղբահանության ձեռնարկությունների միջոցով: Հենց իրենց կողմից էլ տեղադրվելու են տարբեր տեսակի ֆունկցիոնալ աղբարկղեր:
3. ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՀԱՐՑԸ
1. Ափամերձ տարածքները բաժանվում են սկզբից ըստ տարածքային ենթակայության, այնուհետև ըստ կլաստերի/բլոկների/, որը ենթադրում է իրար կից տրամադրված վարձակալական տարածքների համար ունենալ 1 նախագիծ՝ ժամանակակից դիզայներական լուծումներով/ օրինակի համար առանձին վրանային, տնակսյին , հյուրանոցային, բունգալոներ, նույն ձևով ռեստորանները, կաֆեները ըստ առանձին նշանակության՝ ծովային, հայկական, եվրոպական, արևելյան և այլն, նույն ձևով զվարճանքի վայրերը՝ լողավազաններ, խաղահրապարակներ, ջրային տրանսպորտային և զվարճանքի միջոցներ, ձնեռային հանգիստը ապահովելու համար դահուկավազքի արահետներ, սահադաշտ, ձկնորսության համար տարածքներ, լճի վրա սրճարանների հավաքում պանտոնների, կամ հավաքվող փայտե տախտակամածերի միջոցով և այլն:
Հաշվի առնելով ավազանի արևային օրերի քանակը, ամբողջությամբ անցնել արևային էներգիայի օգտագործմանը, արդեն 2-րդ տարվանից հավանականությունը մեծ է, որ հոսանք էլ. ցանցից չի վերցվի, այսինքն հոսանքը կօինի անվճար..
Որոշ տեղերում անցնել օրգանիկ գյուղատնտեսության զարգացմանը, քանի որ տարածքի մեծ մասում հնարավոր է զբաղվել օրգնիկ մթերքների աճեցմամբ, որով և տուրիստների համար ավելի գրավիչ կլինեն սննդի վայրերը..
Հին տնակները անհրաժեշտ է վերացնել, դրա փոխարեն օգտագործել հավաքովի կոնստրուկցիայով տնակներ կամ տնակ –կոնտեյներ/ կից օրինակներ/: Այդպիսի հավաքման արտադրամասերում աշխատանքները կատարելու համար ստեղծվելու են հարյուրավոր աշխատատեղեր:
2. Պետության կողմից պետք է ապահովի բարձրորակ ճանապարհը մինչև այդ տարածքներին հասնելը և այդ ճանապարհի լուսավորությունը, ինչպես նաև ապահովի պետական աջակցությունը վարձակալների կողմից վերցրած պետական կամ երկարաժամկետ վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման հարցում:
3. Սևանա լճի ափամերձ բոլոր շրջկենտրոններում տուրիզմի հաստատությունների մասնաճյուղերի հիմնում՝ տարբեր ոլորտի մենեջերներ պատրաստելու, իսկ միջին մասնագիտական հաստատություններում և պրոֆտեխուսումնարաններում՝ ադմինիստրատորների, խոհարարների, հյուրընկալների, մաքրուհիների և այլ մասնագետների պատրաստում..
Էլի լիքը առաջարկներ կարելի է ավելացնել…
Այս աշխատանքները կատարելու և համակարգելու համար անհրաժեշտ են ընդամենը ՝ սրտացավ, հայրենասեր ու գրագետ կադրեր…
Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, ՀՀ կառավարություն, ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia, ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ Զբոսաշրջության կոմիտե/Tourism Committee of RA
Varazdat Karapetyan, Бабкен Тунян (Babken Tunyan)Գնել Սանոսյան/Gnel Sanosyan
Առաջարկը Արա Մարության ֆեյսբուքյան օգտատերի էջից: