տուն Սպորտ Սևամորթ ֆուտբոլիստները կարող է բոյկոտեն Ռուսաստանում Աշխարհի առաջնությունը

Սևամորթ ֆուտբոլիստները կարող է բոյկոտեն Ռուսաստանում Աշխարհի առաջնությունը

212
0

Yaya Toure

Սևամորթ ֆուտբոլիստները կարող է բոյկոտեն Աշխարհի առաջնությունը, որը կկայանա 2018 թվականին Ռուսաստանում,- գրում է The Guardian-ը։

Այս մասին մասնավորապես հայտարարել է «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Յայա Տուրեն Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ արտագնա խաղից հետո։ Նրա խոսքերով՝ երկրպագուներն իրենց թույլ են տվել ռասիստական բնույթի արտահայտություններ։ Կոտ դ՛Իվուարի հավաքականի ֆուտբոլիստը կոչ է արել իր երկրին ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի միջոցով բարձրաձայնել այս խնդիրը։

ՈւԵՖԱ-ն կարգապահական վարույթ է սկսել ԲԿՄԱ-ի երկրպագուների պահվածքի պատճառով։ Մինչդեռ ԲԿՄԱ-ում նրա հայրենակից Սեյդու Դումբիան չափազանցություն է համարել Յայա Տուրեի ասածները։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here