տուն Քաղաքական Միջազգային Սքորսեզեն նույնպես կանխատեսեց կինոարտադրության մահը

Սքորսեզեն նույնպես կանխատեսեց կինոարտադրության մահը

157
0

Director Martin Scorsese arrives at The Royal Premiere of his film Hugo at the Odeon Leicester Square cinema in London

Հայտնի կինոռեժիսոր Մարտին Սքորսեզեն հայտարարել է, որ կինոարտադրությա գաղափարն իր դասական ընկալմամբ մոտենում է իր վախճանին: Միևնույն ժամանակ նա ասել է, որ չի խոսում անկման մասին, այլ ընդհակառակը` կարծում է, որ կինոարտադրողներին փայլուն ապագա է սպասում:

Իտալական l’Espresso պարբերականում հրապարակվել է 71-ամյա ռեժիսորի նամակն իր 14-ամյա դստերը` Ֆրանչեսկային, որում խոսում է կինոարտադրությունում տեղի ունեցող փոփոխությունների մասին: «Աուդիովիզուալ զվարճանքներն ու այն, ինչ մենք սովոր էին կոչել կինո, որը ստեղծվում էր անձերի կողմից, զարգացման այլ ճանապարհների վրա են»,- գրել է Սքորսեզեն:

Նա կանխատեսել է, որ այսուհետ իր դուստրն ավելի քիչ կտեսնի դասական կինեմատոգրաֆի գործեր մեծ կինոսրահներում, այն կտեղափոխվի փոքր կինոսրահներ, համացանց:

Հիշեցնենք, որ 2013 թվականին կինոարտադրության մոտալուտ մահի մասին են խոսել նաև Սթիվեն Սփիլբերգն ու Ջորջ Լուկասը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here