տուն Լուրեր Սփյուռքի և Հայաստանի լրագրողները պետք է համագործակցեն

Սփյուռքի և Հայաստանի լրագրողները պետք է համագործակցեն

135
0

safdsԱրաբական Միացյալ Էմիրություններից Հայաստան է ժամանել Սփյուռքում լայն տարածում գտած azad-hye.net լրատվական կայքի հիմնադիր և խմբագիր Հրաչ Քալսահակյանը:AraratNews.am-ը արդեն իսկ տեղեկացրել էր, որ Հրաչ Քալսահակյանի Հայաստան գալու առաջին նպատակը սիրիահայերի խնդիրներն են, որոնց մասին իրենք այսօր պետք է խոսեն և որոշեն անելիքները:

Հրաչ Քալսահակյանի Հայաստան գալու մյուս պատճառը Indipendit speech and press civil sosity development centere (Խոսքի և մամուլի ազատության քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն) հասարակական կազմակերպության հիմնադրում էր: Կենտրոնը հիմնադրվել է Մարիամ Յակուբովայի, Էմմա Կանտի և Հրաչ Քալսահակյանի համատեղ ջանքերով: Կազմակերպության հիմնական նպատակը Սփյուռքի և Հայաստանի լրագրողների միջև իրական համագործակցության հաստատումն է։

«Խոսքի և մամուլի ազտության քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնը ստեղծեցինք պարոն Հրաչի հիմնադրած Սփյուռքի և Միջին Արևելքի առաջնային կայքերից  մեկիˋ «Ազատ-Հայի» հիման վրա: Քանի որ կայքն արդեն ունի իր հստակ ձևավորած ընթերցողը բազամթիվ երկրներում, պահաջ առաջացավ ստեղծել այս կառույցը: Նպատակ ունենք կազմակերպել տարրաբնույթ միջոցառումներ, կլինեն հանդիպում-քննարկումներ տարբեր երկրներում գտնվող հայ համայնքների հետ, հատկապես մեծ տեղ ենք հատկացրել բարեգործական միջոցառումներին, մոտ ապագայում կունենանք հատուկ անդրադարձ՝ նվիրված մեր արվեստագետներին, տեղի արվեստը կմատուցենք Սփուռքին և հակառակը»,- AraratNews.am-ի հետ զրույցում ասաց կազմակերպության հիմնադիր Էմմա Կանտը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here