Էդինբուրգի համալսարանի գիտնականները կարծում են, որ հայտնաբերել են մի մեթոդ, որը թույլ կտա սքանավորման միջոցով կանխատեսել սրտի հնարավոր կաթվածը։ Այս մեթոդն արդեն կիրառվում է քաղցկեղային հիվանդությունների դեպքում։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Այս տեխնոլոգիայի հիմքում ընկած է ռադիոակտիվ իզոտոպերի կիրառումը, որը սքանավորում է սրտի երակներում նստվածքները, որոնք հանգեցնում են սրտի կաթվածի։ Սա թույլ կտա ժամանակից շուտ կանխարգելել անցանկալի երևույթների զարգացումը։ Փորձարկման ժամանակ, որին մասնակցել են սրտի կաթվածով հիվանդացած 40 հիվանդներ, իզոտոպը նրանցից 37-ի մոտ հայտնաբերել է երակների վնասվածքներ։