տուն Լուրեր Սրտի խնդիր ունեցող նորակոչիկի առողջական վիճակը վատացել է

Սրտի խնդիր ունեցող նորակոչիկի առողջական վիճակը վատացել է

89
0

նորակոչ

Մենք արդեն տեղեկացրել էինք, որ Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի բնակիչ Ալիկ Իլյիչի Մահմուդյանի ծնողները դժգոհում են այն հանգամանքից, որ իրենց տղան, ունենալով սրտի լուրջ հիվանդություն, պետք է գնա ծառայության, այն դեպքում, երբ սրտի այդպիսի խնդրով բանակում ծառայելը վտանգավոր է նրա կյանքի համար:

Նորակոչիկի ծնողները հույս ունեին, թե խնդրի մասին տեղյակ պահելով պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, հնարավորություն կստանան ևս մեկ անգամ բժշկական ստուգման տանել իրենց որդուն, սակայն Ալիկ Մահմուդյանին զորակոչել են բանակ, և հիմա, ևս մեկ բժշկական լուրջ ստուգում անցնելու հնարավորությունը չեն տեսնում:

Այսօր, ինչպես տեղեկացրեց նորակոչիկի հայրը՝ Իլիչ Մահմուդյանը, իր որդու առողջական խնդիրները սրվել են.«Զորամասից ինձ հրավիրել են իրենց մոտ, տեղեկացրին, որ տղաս վատացել է: Ինձ հետ խոսող սպան ասաց, որ Ալիկին ազատել է բոլոր տեսակի աշխատանքներից և պարապմունքներից: Այսօր գնալու եմ զորամաս՝ հետս տանում եմ նաև անհրաժեշտ փաստաթղթերը»,-ասաց Իլիչ Մահմուդյանը: