տուն Լուրեր Սրանք այն դառը պտուղներն են, որ մենք ցանել ենք, հիմա սկսում ենք...

Սրանք այն դառը պտուղներն են, որ մենք ցանել ենք, հիմա սկսում ենք ուտել. Աժ պատգամոր

232
0

Armen

ԱԺ արտահերթ նիստում «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի քննարկմանը ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն իր ելույթի ժամանակ նշել է, որ ինքն այն անձն է, որը միշտ կողմ է եղել Ռուսաստանի հետ Հայաստանի ռազմավարական գործընկերության խորացմանը: Բայց նա ավելացրել է, որ կտրականապես դեմ է այս համաձայնագրին, որովհետև այն հայ ժողովրդի շահերից չի բխում:

«Ո՞ւմ է ձեռնտու սա»,- հարցրել է Արմեն Ռուստամյանը:  Նրա կարծիքով, դա երկու սուբյեկտի է ձեռնտու՝ Գազպրոմին և Հայաստանի իշխանություններին, որոնց նպատակը շատ հստակ է՝ պահել իշխանությունը: Պատգամավորը  նշել է, որ այստեղ 20 տոկոս բաժնետոմսերի հարցը չէ, միևնույն է, այդ 20 տոկոսով Հայաստանը որևէ հարց չէր կարող լուծել, սրանով մենք Գազպրոմի համար ստեղծում ենք աննախադեպ բիզնես միջավայր:

«Իյա, ուրեմն оказывается 2011 թվականից գինը բարձրացել ա, բայց իրենք բանակցել են: Էդպիսի բանակցություն ո՞վ է տեսել, որ գինը բանակցության արդյունքում չի բարձրացել, այլ ընթացքում: Մենք դեմ ենք այս բանակցողներին: Ինչ-որ բանում հաշվի առնենք էլի էս Ազգային ժողովում, էդպես հո չի՞»,- նշել է նա: «Սրանք այն դառը պտուղներն են, որ մենք ցանել ենք, հիմա սկսում ենք ուտել: Կառավարությունում ում հարցնում ես՝ ո՞նց ես, ասում է՝ ուժեղ եմ, հզոր եմ, դե հզոր եք, գնացեք դրսում հզորություն ունեցեք»,- իր ելույթը եզրափակել է ԱԺ պատգամավորը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here