տուն Քաղաքական Միջազգային Ստրկության 12 տարին և Գահերի խաղերը ֆիլմերի դերասանուհիները կնկարահանվեն Աստեղային պատերազմներում

Ստրկության 12 տարին և Գահերի խաղերը ֆիլմերի դերասանուհիները կնկարահանվեն Աստեղային պատերազմներում

126
0

star-wars-episode-7-posters-fan-2

Քենիացի դերասանուհի, օսկարակիր Լյուպիտա Նիոնգոն, ով այդ պատվին արժանացել է «Ստրկության 12 տարին» ֆիլմում կատարած դերի համար, կմասնակցի «Աստեղային պատերազմներ․ 7-րդ դրվագ» ֆիլմի նկարահանմանը։ Բացի այդ, նոր սերիայում կխաղա նաև Գվեդոլին Քրիստին, ով հայտնի է «Գահերի խաղերը» ֆիլմից։ Այս մասին ասվում է  ֆիլմի պաշտոնական կայքում։

«Աստեղային պատերազմներ» ֆիլմի առաջին մասը լույս է տեսել 37 տարի առաջ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այս սերիայում կնկարահանվեն այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Օսկար Այզեքը, Ադամ Դրայվերը, Ջոն Բոյեգան, Էնդի Սերքիսը, Դոմնալ Գլիսոնը, Մաքս ֆոն Սյուդովը և Դեյզի Ռիդլին։

Բացի այդ, ֆիլմում կրկին կխաղան Հարիսոն Ֆորդը, Մարք Հեմիլը, Քերի Ֆիշերը, Փիթեր Մեհյուն, Էնթոնի Դենիելսը, Քենի Բեյքերը։ Սպասվում է, որ տեսավարձույթում ֆիլմը կհայտնվի 2015 թվականի դեկտեմբերի 18-ին։