Այսօր` առավոտյան Էջմիածնի բնակիչներից մեկն, ով աշխատում է Երևանում պատմեց, որ աշխատանքի գնալիս բոլորին ստուգում են։ Այս պահին հերթեր են Զվարթնոց թաղամասի մոտ։
Ոստիկանական մեքենաները ուժեղ հսկողություն են իրականացնում։ Ոսկեհատ գյուղի մեկ այլ բնակիչ էլ պատմեց, որ գյուղում էլ են ստուգում, ապա նոր թողնում են գնալ Էջմիածնի ուղղությամբ:
Այս պահի համար պետք է հավելեմ, որ Էջմիածին քաղաքի մի շարք խանութներ այսօր չեն աշխատի։
Հայկ Մագոյան