տուն Լուրեր Ստորագրահավաք` ի պաշտպանություն ցմահ բանտարկյալի

Ստորագրահավաք` ի պաշտպանություն ցմահ բանտարկյալի

98
0

Mher7

 Մի խումբ քաղաքացիներ էլեկտրոնային ստորագրահավաք են սկսել` ցմահ բանտարկյալ Մհեր Ենոքյանի ազատ արձակման պահանջով:
«ԱՆ, ՀՀ գլխավոր դատախազություն, ՀՀ նախագահի աշխատակազմ: Խնդրում ենք քաղաքացի Մհեր Ենոքյանին վերադարձնել հանրություն:
ՀՀ արդարադատության գործառույթն է պաշտպանել ՀՀ քաղաքացիներին հանցագործներից: Մեզ պետք չէ պաշտպանել Մհեր Ենոքյանից (ցմահ բանտարկյալ, 19 տարի բանտում է), նա հանցագործ չէ: ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր Մհեր Ենոքյանից պաշտպանվելու կարիք չեն զգում, խնդրում եմ միանալ մեզ»: