Այսօր ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.« Հայտնում եմ բոլորին, որ այսօր ես պատգամավորական մանդատս վայր դնելու մասին դիմումս եմ ներկայացրել Ազգային Ժողովի նախագահին: Ասեմ, որ որոշումս վաղուց էի կայացրել, պարզապես սպասում էի քաղաքական տարվա ավարտին՝ թեժ քաղաքական գործընթացների ժամանակ ստանձնած պատասխանատվությունը կիսատ չթողնելու համար: Այս մասին ես արդեն տեղեկացրել եմ Ժառանգության գործընկերներին: Պատճառներն ամենևին էլ քաղաքական չեն, զուտ ներքինխոհանոցային են, հետևաբար դրանց հրապարակայնացնելը էթիկ չեմ համարում:
Ես շարունակելու իմ պայքարն ինձ համար ավելի հոգեհարազատ հարթությունում՝ հասարակական հատվածում»:
Թևան Պողոսյանի այս որոշման կապակցությամբ AraratNews.am-ը զրուցեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանի հետ: Պարոն Սաֆարյանը չցանկացավ մեկնաբանել Թևան Պողոսյանի հրաժարականի հարցը, քանի որ այս պահին Թևան Պողոսյանը դեռ պատգամավոր է. «Բացարձակապես տեղյակ չեմ, թե ինչ խոհանոցային խնդիրների մասին է խոսքը: Գուցե նա «Ժառանգություն» խմբակցությանն է տեղյակ պահել, համենայն դեպս, ես այս պաին տեղեկություն չունեմ»,-ասաց պարոն Սաֆարյանը հավելելով, որ այլ մեկնաբանություններ չի ցանկանում անել, որպեսզի դրանք չշահարկվեն, քանի որ իր մասով մեկ անգամ արդեն եղել են շահարկումներ: