Այսօր Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում եռահարկ շինություն է փլուզվել։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Դեպքի վայր են ժամանել փրկարարական մի քանի ջոկատներ, շտապօգնության անձնակազմ, ինպես նաև ոստիկաններ։
Նախնական տվյալներով՝ փլուզման հետևանքով 3 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվաքներ է ստացել։ Սակայն փրկարարները կարծում են, որ մի քանիսը կարող են փլատակների տակ մնացած լինել։
Նշենք նաև, որ վերոնշյալ շենքում բնակվում էին սիրիացի փախստականներ։