տուն Քաղաքական Միջազգային Ստամբուլում ցուցարարներին ցրել են ռետինե փամփուշտներով և արցունքաբեր գազով

Ստամբուլում ցուցարարներին ցրել են ռետինե փամփուշտներով և արցունքաբեր գազով

120
0

1000219_10152186992927125_2006422508_n

Թուրքիայում ոստիկանությունը արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ է կիրառել ցուցարարների դեմ, որոնք բողոքի ակցիա էին կազմակերպել Ստամբուլի կենտրոնում` քրդական անջատողական շարժման կին ակտիվիստների սպանության տարելիցի կապակցությամբ։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը։

Հարյուրավոր քրդեր հավաքվել էին՝ պահանջելու հետաքննել այս գործը և գտնել մեղավորներին։ «Հանցագործությունը բացահայտելու փոխարեն ոստիկանությունը հարձակվում է ցուցարարների դեմ։ Սա ցույց է տալիս, որ թուրքական իշխանությունները պաշտպանում են մարդասպաններին», — ասել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։

Հիշեցնենք, որ 2013 թվականի հունվարի 9-ին Քրդական աշխատավորական կուսակցության երեք ակտիվիստ գնդակահարվել էին Փարիզի քրդական կենտրոնում։ Նրանց մեջ է եղել նաև Սաքինե Ջանսըզը, ով այդ կազմակերպության համահիմնադիրներից մեկն էր։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here