Այսօր Գեզիի ցույցերի ժամանակ 2013 թվականի ամռանը գլխի ծանր վնասվածք ստացած 15-ամյա Բերքին Էլվանի մահվան պատճառով Ստամբուլում և Անկարայում սկսված բախումները ոստիկանության և ցուցարարների միջև շարունակվում են։ Այս մասին հաղորդում է Hurriyet Daily News-ը։
Մասնավորապես, մայրաքաղաքում ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրցան մեքենա է օգտագործել ուսանողներին ցրելու համար, որոնք փորձել են փակել մայրուղին։ Թուրքիայի մյուս քաղաքներում ևս ուսանողները բոյկոտել են դասերը։
Աշխատավորների արհմիությունների կոնֆեդերացիան պատրաստվում է զանգվածայիին ցույց կազմակերպել վաղը։
Ուղիղ եթերով իրադարձություններին հետևել կարող եք այստեղ։