տուն Քաղաքական Միջազգային Ստամբուլում բախումների հետևանքով կա երկու զոհ (ֆոտոշարք)

Ստամբուլում բախումների հետևանքով կա երկու զոհ (ֆոտոշարք)

88
0

1426038

Ստամբուլի Օլմեյդանը հրապարակում շարունակվում են բախումները ոստիկանության և ցուցարարների միջև: Երկու օր տևող բախումների հետևանքով արդեն զոհվել է 2 մարդ, ևս 8-ը ստացել են մարմնական վնասվածքներ:

Այսօր հայտնի է դարձել Ստամբուլի 30-ամյա մի բնակչի մահվան մասին: Այդ վատ լուրը հաղորդել է Ստամբուլի նահանգապետը: Ըստ Հուսեյն Ավնի Մուտլուի` ցուցարարը մահացել է ինքնաշեն ռումբի բեկորից, որը շպրտվել էր ոստիկանության վրա: