տուն Հասարակություն «Ստամբուլյան կոնվենցիան» կապ չունի միասեռ ամուսնությունների օրինականացման հետ․ նախարար

«Ստամբուլյան կոնվենցիան» կապ չունի միասեռ ամուսնությունների օրինականացման հետ․ նախարար

183
0

Կառավարության այսօրվա նիստում ատելության խոսքի քրեականացման նախագծի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց արդարադատութան նախարար Ռուստամ Բադասյանից՝ արդյոք Վենետիկի հանձնաժողովը «Ստամբուլյան կոնվենցիայի» մասով իր եզրակացությունը տվել է։

Բադասյանը նշեց, որ հանձնաժողովն արձագանքել է և անդրադարձել բոլոր խնդրահարույց դրույթներին, որոնք ակնհայտորեն այլ լույսի ներքո են ներկայացվել։

Նախարարն ասաց, որ կարող է մանրամասն ներկայացնել, բայց վարչապետը խորհուրդ տվեց մեկ նախադասությամբ ասել։

Բադասյանը փորձեց ներկայացնել, բայց Փաշինյանն ընդհատեց հարցադրումով․ «Կոնվենցիան նրա մասին չէ՞, արդյոք, որ կանանց և երեխաների նկատմամբ բռնություն չի կարելի գործել»։

Բադասյանը համաձայնեց՝ շեշտելով, որ բուն կոնվենցիայի կարգավորման առարկան ներկենցաղային բռնության կանխարգելումն է, որը ներառում է ոչ միայն կին, երեխա, ամուսին, այլ նաև տատ, պապ և այլն։

«Բոլոր այն փաստարկները, որ սա վերաբերում է միասեռական ամուսնությունների օրինականացմանը և նման զույգերի կողմից երեխաների որդեգրմանը, սևը սպիտակի վրա ԵԽ մարմինը հստակ ամրագրել է, որ դրա հետ կապ չունի»։

Փաշինյանը հավելեց, որ ՀՀ-ում բռնությունը կոռուպցիայի նման պետք է արմատախիլ անել։