Ստամբուլում ավտոբուսները հագեցած կլինեն անվճար համացանցից օգտվելու հնարավորությամբ, ինչպես նաև բջջային հեռախոսների համար լիցքավորման սարքերով: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է Ստամբուլի քաղաքապետ Քադիր Թոպբաշը:
Twitter-ի իր էջում նա գրել է նաև, որ Ստամբուլում 100 նոր ավտոբուս կհայտնվի, որոնք կունենան նշված հնարավորությունները:
Թուրքիայիում տրանսպորտային մասնավոր ընկերությունները դեռ մեկ տարի առաջ իրենց ավտոբուսներում անվճար ինտերնետ էին տեղադրել, սակայն քաղաքապետարանին պատկանող հասարակական տրանսպորտում այս հարմարությունն առաջին անգամ է փորձարկվում: