Երեկ Գորիում Ստալինի «արվեստի» կողմնակիցները, որոնք միավորված են «Եվրասիական միություն» կազմակերպությունում (ունի մի քանի անդամ), տեղադրել են 20-րդ դարի ամենադաժան բռնապետի՝ Ստալինի կիսանդրին։ Սակայն կիսանդրին Ստալինի նախկին արձանի տեղում մնացել է ընդամենը մի ժամ։ Շրջանային ղեկավարության հրահանգով այն շուտով հեռացվել է։
Վրաստանում օրենքով արգելված են սովետական խորհրդանիշները։