Սպորտային վաշտը, որը երկար ժամանակ գործել է Հայաստանում, մոտ է վերաբացվելուն:
Այս մասին ԱԺ նիստից հետո ասել է ՀՀ Պաշտպանության փոխնարարար Գաբրիել Բալայանը.
Խոսքը «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում կատարվող փոփոխությունների մասին է: Բալայանն ասել է. «Օրենքով սահմանելու ենք Բանակի մարզական ակումբի ստեղծումը, որտեղ կզորակոչվեն սպորտում նշանակալի արդյունքներ ունեցող երիտասարդները»:
Հիշեցնենք, որ սպորտային վաշտի գործունեությունը դադարեցվել էր 2017 թվականի հոկտեմբերից: