ԱՄՆ-ում չեն կարծում, թե Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հաջող ընթացքը պետք է ազդի Եվրոպայում հակաօդային պաշտպանության համակարգի տեղակայման վրա։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի պատասխանատու Ջեյ Քարնին։ «Ժամանակավոր համաձայնությունն ամենևին էլ Իրանի միջուկային ծրագրի լուծում չէ։ Եվ անշուշտ Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության վերաբերյալ մեր դիրքորոշումը չի փոխվել», — ասել է Քարնին։
Հիշեցնենք, որ Եվրոպայում հակաօդային պաշտպանության տեղակայման հարցը լուրջ լարվածության առարկա է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև։ Ռուսաստանն այս համակարգի տեղակայումը դիտարկում է որպես վտանգ Ռուսաստանի ազգային անվտանգությանը։