տուն Հասարակություն Սպիտակում այրվել է մոտ 50 հակ անասնակեր

Սպիտակում այրվել է մոտ 50 հակ անասնակեր

203
0

Մարտի 10-ին, ժամը 15:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում այրվում է խոտածածկույթ:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:10-ին, մարվել՝ 16:32-ին: Շիրակի խճուղի թիվ 1 հասցեում գտնվող տան բակում այրվել է կուտակած անասնակեր (մոտ 50 հակ):