Գերմանական Deutsche Welle-ն մեծ անդրադարձ է կատարել Սպիտակի երկրաշարժին՝ ներկայացնելով աղետի գոտում առկա իրավիճակը։
Սկզբում ներկայացվում է զոհերի թիվը, ապա՝ պատճառված վնասի չափերը։ Պարբերականի հոդվածագիրը նշում է, որ 4500 ընտանիք 25 տարի անց շարունակում է անօթևան մնալ։
Հոդվածի հեղինակը զրուցել է երկրաշարժի ականատես Մանյա Գրիգորյանի հետ, ով 93 տարեկան է։ Նա վերապրել է Երկրորդ աշխարհամարտը, Ադրբեջանի դեմ պատերազմը, և մի քանի երկրաշարժ։ Այժմ նա դեռ ապրում է մի բեռնարկղի մեջ, որը հարմարեցված է բնակվելու համար․ «Կյանքս դժվար է։ Դուք այն կյանք էլ չեք կարող համարել։ Չկա բաղնիք, զուգարանն անսարք է, ջեռուցումը բացակայում է։ Ինչպե՞ս կարելի է այստեղ ապրել», — ասում է Մանյա տատիկը։
«Երկրաշարժն ամենաահասարսուռ բանն էր, որ ես տեսել եմ։ Արյան գետեր էին հոսում ճանապարհներով։ Հիշում եմ, թե ինչպես էին դասավորում երեխաների մարմինները։ Շատ եմ լացել։ Դա քսան հինգ տարի առաջ էր, բայց հիշում եմ այսօրվա պես», — պատմել է Մանյա Գրիգորյանը։
Հոդվածագիրը զրուցել է երկրաշարժի այլ ականատեսների հետ, իմացել նրանց խնդիրների մասին։
Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ։