Ռուսաստանի առաջնության 4-րդ տուրում Կրասնոդարի «Կուբանի» հետ խաղում Հայաստանի հավաքականի և «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանի՝ մրցակցի դարպասն ուղարկած գնդակը ճանաչվել է մոսկովյան ակումբի տարվա լավագույն գոլ։ Այս մասին տեղեկանում ենք «Սպարտակի» ֆեյսբուքյան էջից։
«Սպարտակի» պաշտոնական կայքում անցկացրած հարցման արդյունքում Մովսիսյանի գոլի օգտին քվեարկել է երկրպագուների 22,61%-ը։ Երկրորդ տեղում է կիսապաշտպան Դենիս Գլուշակովի՝ «Զենիթին» խփած գոլը։ Դե իսկ լավագույն եռյակը եզրափակում է նույն Յուրա Մովսիսյանի՝ Գրոզնիի «Թերեքի» դարպասն ուղարկած գնդակը։