Հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել ռուսական ֆուտբոլում։ Մոսկվայի «Սպարտակը» դատով շահել է երկրպագուից 1,4 մլն ռուբլի, որը հոկտեմբերի ամսին «Շիննիկի» հետ կայացած Գավաթի խաղի ժամանակ «Սպարտակի»
տրիբունայում կախել էր նացիստական ցուցապաստառ։ Այդ կերպ հաջողվեց մասնակի կոմպենսացնել այն բոլոր ֆինանսական կորուստները, որոնք նրանք ունեցել էին այդ հանդիպման արդյունքների պատճառով։
«Սպարտակը» նշել էր երկրպագուների անունները, ովքեր կախել էին նացիստական դրոշը Յարոսլավլում տեղի ունեցած Գավաթի խաղի ժամանակ,- նոյեմբերին ասել էր ակումբի նախագահ Լեոնիդ Ֆեդունը։ Երկրպագուների վարքի պատճառով, այդ թվում նաեւ տրիբունայում հայտնված նացիստական դրոշի պատճառով՝ «Սպարտակը» պատժվել էր երկու հանդիպում առանց հանդիսատեսի անցկացմամբ։ Այդ իսկ պատճառով մոսկովյան ակումբը ակտիվ մասնակցություն էր ցուցաբերում քննության գործին եւ իրավապահներին օգնեց հայտնաբերելու գլխավոր իրավախախտներին։ Սկզբում հայտարարված էր 35 մլն ռուբլու տուգանք նացիստական սվաստիկայով ցուցապաստառը բռնողներից մեկի եւ մեկ այլ երկրպագուի նկատմամբ, ով վազքով մտել էր մարզադաշտ եւ պատճառ դարձել զանգվածային անօրենությունների։
Այնուհետեւ տուգնման գումարը իջեցվել է մինչեւ 1,4 մլն։