Դեկտեմբերի 3-ին օրվա առաջին կեսից պայմանավորված հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ մթնոլորտային ճակատի անցմամբ՝ հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային գոտիներում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով:
Առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ արագությամբ, նաև՝ բուք, ցածր տեսանելիություն և մերկասառույց:
Ինչպես տեղեկացնում են Արտակարգ իրավիճակներ նախարարությունից՝ օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 3-ի օրվա երկրորդ կեսից մինչև դեկտեմբերի 4-ն աստիճանաբար կնվազի՝ 8-10 աստիճանով: