Հայաստանի տարածքում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, հունվարի 17-19-ը առանձին շրջաններում սպասվում է ձյուն:
Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը հունվարի 15-18-ի գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։
Երևանում հունվարի 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հունվարի 17-19-ը հնարավոր է թույլ ձյուն: