Կառավարության մամուլի կենտրոնում մեկնարկել է ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանի մամուլի ասուլիսը:
Թեմա` կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը հանրապետությունում:
Լիանա Թորոսյանը պատասխանեց նաև լրատվամիջոցների հարցերին:
Մեր այն հարցին, որ կինը վարակվել է կորոնավիրուսով և բուժվում է Արտաշատի ինֆեկցիոն հիվանդանոցում, իսկ ամուսինը հրաժարվել է թեստավորումից և ազատ ելումուտ է անում, նման դեպքում ինչ միջոցներ են ձեռնարկվում և ինչպիսի վերահսկողություն է իրականացվում՝ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը ասաց, որ հարցին պատասխանելու համար հստակ տեղեկատվություն է պետք, որպեսզի կարողանան սպառիչ պատասխանել և հասկանալ, թե ինչի մասին է խոսքը:
Ասեմ, որ մեր լրատվամիջոցը այս դեպքի առնչությամբ սպասում է առողջապահության նախարարության պատասխանին: Եվ դեպքի մասին հանգամանալից, անուններով ներկայացվել է գերատեսչությանը:
Լրագրողական հետաքննության արդյունքները պարզ դառնալուց հետո կհրապարակվեն:
Հայկ Մագոյան