Կեսգիշերին մոտ Ուկրաինայի Ռովնոյի շրջանում սպանվել է «Աջ սեկտոր» ազգայնական շարժման առաջնորդներից մեկը՝ Սաշա Բիլի անունով հայտնի Ալեքսանդր Մուզիչկոն։ Ուկրաինական լրատվամիջոցները փոխանցում են, որ նրան առևանգել են երեք ավտոմեքենաներով։ «Աջ սեկտորի» ներկայացուցիչն ասել է, որ Մուզիչկոյի վրա պատռված է եղել հագուստը, սպանողները ստուգել են, թե արդյոք նրա վրա կա զրահաբաճկոն, այնուհետև կրակել են նրա սրտին։
Մամուլում շրջանառվում է սպանության երկու վարկած։ Տեղի ազգայնականները նշում են, որ աշխատել է ռուսական դիվերսիոն խումբ։ մուզիչկոն Ռուսաստանում մեղադրվում էր 1994-2000 թվականների գրոհայինների կողմից կռվելու և ռուս զինվորներ սպանելու մեջ։
Իսկ նախօրեին Մուզիչկոն համացանցում տեղադրել էր հեռուստաուղերձ, որում մտահոգություն էր հայտնել, որ Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհուրդը ցանկանում է իրեն ձերբակալել կամ հանձնել ռուսական կողմին։