Բրիտանացի գիտնականները կապ չեն հայտնաբերել սուրճի մեծ քնակություն ընդունելու և օրգանիզմի քրոնիկ ջրազրկման մեջ։ Դեռ 20-րդ դարի սկզբին որոշ գիտնականներ պնդում էին, որ կոֆեինն ունի միզամուղի հատկություն, սակայն բրիտանացի գիտնականներն այլ կարծիքի են։ Այս մասին ասվում է PLoS One գիտական ամսագրում տպագրված հոդվածում։
Չնայած 20-րդ դարում արված հայտարարությունը ոչ մի գիտական հաստատում չէ ստացել, սուրճի որոշ սիրահարներ զգուշավորությամբ էին մոտենում իրենց սիրելի ըմպելիքին։
Բիրմինգեմի համալսարանի գիտնականները փորձի ժամանակ հետևել են կամավորների երկու խմբի։ Առաջին խմբի մասնակիցները երեք օր շարունակ օրական երեքական բաժակ սուրճ են խմելլ, իսկ մյուս խումբը՝ օրական 4 բաժակ ջուր։ Տասը օր հետո նրանք փոխվել են տեղերով, իսկ գիտնականները համեմատել են նրանց անալիզների տվյալները՝ փորձելով գտնել ջրազրկման «հետքեր», սակայն, նման դեպքեր չեն արձանագրել՝ հերքելով մոտ մեկ դար մարդկանց հուզող այն պնդումը, թե սուրճի մեծ քանակությամբ օգտագործումը ջրազրկում է օրգանիզմը։