տուն Լուրեր Սուրիկ Խաչատրյանի հարցը քննարկվում է

Սուրիկ Խաչատրյանի հարցը քննարկվում է

153
0

surik

«Առավոտ»  թերթը գրում է. «Գորիսի նախկին (1992- 1994 թթ.) քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանը նամակ է ուղարկել ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանին:

Պարոն Հարությունյանն ՀՔԾ պետին նամակ է ուղարկել` իր բազմաթիվ հրապարակումներն անարձագանք տեսնելուց հետո. «Հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետի Սուրիկ Խաչատրյանի առանձնատան դիմաց կատարված հանցագործությունից հետո ունեցել եմ 60-ից ավելի հոդվածներ, հարցազրույցներ, հայտարարություններ Լիսկայի եւ նրա բանդայի հեղինակած հանցագործությունների վերաբերյալ, որոնք ճչացող ապացույցներ են, բայց մինչեւ հիմա իմ հրապարակումների հիման վրա քրեական գործ չի հարուցվել: Ինքս նաեւ զանգահարել եմ գլխավոր դատախազություն, ՀՔԾ, զրուցել հասարակայնության հետ կապերի վարչության ներկայացուցիչների հետ, նրանք ասել են` գրավոր դիմեք»»:

ՀՔԾ մամուլի խոսնակ Միքայել Ահարոնյանը AraratNews.am-ի հետ զրույցում հաստատեց, որ ՀՔԾ պետը ստացել է նման դիմում.«Այո, մենք ստացել ենք  նման դիմում և այժմ այն քննվում է»,-ասաց Միքայել Ահարոնյանը:

Հետաքրքիր է այն հանգամանքը, որ այս օրերին մամուլում ակտիվ խոսակցություններ են շրջանառվում, որ իշխանությունները վերջնական որոշում են կայացրել և «պատժելու» են Սյունիքի նախկին մարզպետին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here