Մարտի 21-ին քրեական Վերաքննիչ դատարանում պետք է քննվի Բուդաղյանների գործով զբաղվող փաստաբան Հայկ Ալումյանի ներկայացրած բողոքը:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց փաստաբան Հայկ Ալումյանը:
«Իմ կողմից ներկայացրած բողոքը դեմ է առաջին ատյանի դատարանի որոշմանը»,-ասաց Ալումյանը:
Անդրադառնալով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վերջերս տված հարցազրուցին, փաստաբանը նշեց, որ այնտեղ նախկին մարզպետը որոշ փաստեր խեղաթյուրված է ներկայացրել:
«Նա նշել է, որ Ավետիք Բուդաղյանը ավտոմեքենայի մեջ բռնության չի ենթարկվել, նրան ուղղակի իջեցրել են մեքենայից, քանի որ նա իրեն լավ չի պահել: Սակայն տրամագծորեն հակասում է Սուրեն Խաչատրյանը իրեն: Արտակ Բուդաղյանին վիրավորել են եւ հարվածներ են հասցրել, մեքենայի մեջ բռնություն է տեղի ունեցել»,-ասում է Ալումյանը:
Նա նշում է, որ Սուրիկ Խաչատրյանի ասածները հեռու են իրականությունից եւ դա ցույց է տալիս նաեւ նախաքննության ցուցմունքը, որտեղ Սուրիկ խաչատրյանը ասել է, որ բռնություն եղել է եւ բեռը դրել էր իր թիկնապահի վրա: Եվ թիկնապահը նույնպես ասել էր, որ ինքը բռնություն է կիրառել Արտակ Բուդաղյանի նկատմամբ: