տուն Քաղաքական Հայաստան Սուրեն Պապիկյանը պատասխանում է պատգամավորների հարցերին

Սուրեն Պապիկյանը պատասխանում է պատգամավորների հարցերին

279
0

ԱԺ-ում հարց ու պատասխանի ընթացքում Սուրեն Պապիկյանը պատասխանեց պատգամավոր Հրայր Այվազյանի այն հարցին, թե զեկույցում կան Շիրակի, Դիլիջանի, Տավուշի զարգացման ծրագրերը, իսկ Լոռու մարզը կարծես դուրս է մնացել դրանցից: Վանաձորում, Ալավերդիում և Ստեփանավանում ինչ զարգացման ծրագրեր են առաջարկվում:

Տարածքային կառավարման նախարար Պատիկյանն ասաց, որ Եվրամիության ծրագրերը միայն սահմանամերձ մարզերի համար են եղել: Բայց Եվրամիության նոր դրամաշնորհով առաջարկություն է եղել ընդգրկել Շիրակ-Լոռի-Տավուշ միջմարզային զարգացման ծրագիրը: Այս պահին մարզպետների հետ քննարկվում է այս զարգացման ծրագիրը ևս:

Պատգամավոր Սարգիս Ալեքսանյանի հարցին, թե Բաղանիս-Նոյեմբերյան ճանապարհը խնդիրներ ունի, Սուրեն Պապիկյանն ասաց. «Անձամբ եղել եմ ձեր նշած տեղում: Մենք նախորդ տարվանից ունենք սկզբունք. ճանապարհաշինական ընկերության թերության արձանագրումից հետո կրկին շինարարը պետք մի շերտով ասֆալտապատի տարածքը»: Այնպես որ՝ հարցը կլուծվի:

Գորգիսյանին էլ Հյուսիս-Հարավի մասով Պատիկյանն ասաց. ««Կորսան կորան» մասնաբաժնի հետ կապված՝ մենք դատական պրոցեսների մեջ ենք: Պրոցեսը ընթացքի մեջ է: Աշխատում ենք մի քանի ընկերությունների հետ, որպեսզի կապալառուները կարողանան մրցույթի արդյունքում կատարել աշխատանքը: Հարավում ունենք պատվիրված ծրագիր, որով նախատեսվում է դեպի Քաջարան մայրուղի և թունել կառուցել: Իտալական ընկերությունը արդեն շուտով կսկսի աշխատանքը»,- ընդգծեց Սուրեն Պապիկյանը:

Հայկ Մագոյան