տուն Լուրեր Սուրենյանցը կկալանավորվի՞

Սուրենյանցը կկալանավորվի՞

241
0

 

180113.4.2_1

Երևանի Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ Մխիթար Պապոյանի, խարդախության մեջ մեղադրվող քաղաքագետ Ս. Սուրենյանցի գործով այսօրվա նիստում մեղադրողը միջնորդեց Սուրենյանցի նկատմամբ խափանման միջոց ընտրված չհեռանալու ստորագրությունը փոխել կալանքի:

Սուրենյանցը այսօր ևս չէր ներկայացել իր գործով դատական նիստին և դատարանը, մինչ նիստը սկսելը՝ այն սկսվեց 40 րոպե ուշացումով,  փորձել է  պարզել վերջինիս բացակայության պատճառը: Սուրենյանցը հեռախոսազանգի միջոցով տեղեկացրել է, որ  վատառողջ է և կաթիլային ներարկում է ստանում:

Նախորդ նիստին Սուրենյանցի նկատմամբ բերման ենթարկելու որոշում էր կայացվել, սակայն  պարզվել էր,  որ Սուրենյանցի բնակավայրի դատարանին  հայտնի հասցեում  նման մարդ չի բնակվում: Այսօր ևս դատարանը փորձեց պարզել, թե որտեղ է գտնվում Սուրենյանցը, վերջինս, դատարանին հավաստիացրել է, որ Նորքի զանգվածում  բնակվող ընկերոջ տանն է, բայց հասցե չի նշել:

Դատարանը հեռացավ  խորհրդակցական սենյակ՝  Սուրենյանցի նկատմամբ հետախուզում հայտարարելու և կալանավորելու մասին որոշում կայացնելու:

Աղբյուր`Փաստինֆո

 

Փաստինֆո

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here