Կաթոլիկ աշխարհի գլխավոր՝ Վատիկանում Սուրբ Պետրոսի տաճարը բացվել է հավատացյալների եւ ուխտագնացների համար, հայտնում է ANSA-ն:
Գործակալությունը հստակեցնում է, որ մարտի 10-ից այն այցելությունների համար փակ էր կորոնավիրուսի համավարակի պատճառով: Կարանտինի շրջանում այնտեղ անցկացվել են միայն մի քանի զատկի պատարագներ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի գլխավորությամբ եւ ընդամենը մի քանի մարդու մասնակցությամբ: Այնտեղ ամեն օր աղոթել է Վատիկանից միանձնուհիների ոչ մեծ խումբ:
Երկուշաբթի առավոտյան Ֆրանցիսկոսն աղոթել է Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ի գերեզմանի մոտ, որը սրբադասվել էր 2014 թվականին՝ նրա 100-ամյա տարեդարձի առիթով:
Մուտքը տաճար կարգավորվելու է վատիկանյան ժանդարմերիայի աշխատակիցների եւ Մալթայի օրդենի կամավորների կողմից: Բոլոր այցելուներին հանձնարարվել է օգտագործել անհատական պաշտպանության միջոցներ: