տուն Հասարակություն Առողջապահություն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ը ամբողջությամբ կդատարկվի. ԲԿ-ն կծառայի որպես կորոնավիրուսի դեմ պայքարի հիվանդանոց․...

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ը ամբողջությամբ կդատարկվի. ԲԿ-ն կծառայի որպես կորոնավիրուսի դեմ պայքարի հիվանդանոց․ նախարար

260
0

Այսօր գործադիրը հերթական նիստն էր գումարել: Օրակարգում, սոցիալ-տնտեսական, առողջապահական առաջնահերթ հարցերին են քննարկվել՝ կապված կորոնավիրուսով պայմանավորված հանրապետությունում սահմանաված արտակարգ դրության հետ:

ՀՀ կառավարության նիստում Արսեն Թորոսյանը ներկայացրեց, թե ի՞նչ իրավիճակ է կորոնավիրուսի առումով՝ նշելով, որ երեկ կատարված փորձանմուշների արդյունքում այսօր ունեն մի փոքր մեծ թիվ՝ 92 դրական դեպք։

«Սակայն նրանց մեծամասնությունն ի սկզբանե կասկածելի գոտում է գտնվել։ Օրինակ՝ կարանտինում՝ մեր հսկողության տակ, կամ եղել են շփման զոնայում՝ ի սկզբանե հաստատված պացիենտների։

Իհարկե, կան նաեւ նոր դեպքեր, հատկապես բերովի տարբեր երկրներից՝ թե՛ ցամաքային, թե՛ օդային ճանապարհով։ Նրանց բոլորի շփման շրջանակը հիմա պարզվում է, որպեսզի շարունակենք այն բոլոր գործողությունները, որը մինչեւ հիմա արել ենք, այսինքն՝ հաստատված դեպքերի հայտնի կոնտակտների մեկուսացում»,- նշեց Թորոսյանը՝ հավելելով՝ այդ կապակցությամբ ուզում եմ ասել, որ մենք ունենք այս պահին 16 հաստատություն, որտեղ պահվում են մեր թե՛ դրական, բայց թեթեւ ձեւերով պացիենտները, թե՛ այն քաղաքացիները, որոնք շփվել են հաստատված կոնտակտների հետ։

Նա նշեց, որ Հայաստանում 9 բժշակական հաստատություն զբաղվում է միայն կորոնավիրուսի պացիենտների բուժումով՝ «Նորքի ինֆեկցիոն» հիվանդանոցը, Օրթոպեդիայի ինստիտուտը Նորք Մարաշի, ոստիկանության հոսպիտալը, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ծննդատան մասնաշենքը, որն ամոբղջությամբ վերապրոֆիլավորվել է այս գործի համար, Արտաշատի բժշկական կենտրոնը, Գյումրու եւ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցները, Կապանի բժշակական կենտրոնի առանձին մասնաշենքը։

«Սակայն հաշվի առնելով թվերի մեծացումը՝ մենք որոշում ենք կայացրել, որ նախարարության ենթակայության ամենամեծ բժշկակական կենտրոնը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչը», նույնպես պետք է զբաղվի այս խնդրով։ Այսօրվա ընթացքում այն ամբողջությամբ կդատարկվի եւ կծավալվի որպես կորոնավիրուսի դեմ պայքարի հիվանդանոց՝ ունենալով ամենամեծ մահճակալային հիվանդանոցը։ Այնտեղից ռեանիմացիոն պացիենտները կտեղափոխվեն այլ բժշկական կենտրոններ, որպեսզի նրանց կյանքին վտանգ չսպառնա։ Դա մեզ թույլ կտա դեռ երկար ժամանակ ունենալ բավարար մահճակալային ֆոնդ, հատկապես նրանց համար, ովքեր ունեն բժշկական օգնության կարիք»,- ասաց նախարարը։