տուն Աշխարհ Սոցհարցման մասնակիցների 76%-ը ողջունում է Թուրքիայի ռազմական օպերացիան Սիրիայում

Սոցհարցման մասնակիցների 76%-ը ողջունում է Թուրքիայի ռազմական օպերացիան Սիրիայում

948
0

«Areda Survey» հետազոտությունների կենտրոնը սոցհարցում է իրականացրել Թուրքիայում՝ պարզելու, թե հանրությունն ինչպես է վերաբերվում Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքերի սկսած «Խաղաղության ակունք» ռազմական գործողությանը: Սոցհարցմանը մասնակցել է 2160 քաղաքացի: Նրանց 76%-ը ողջունել է Սիրիայում ծավալվող Թուրքիայի ռազմական գործողությունները:

Հարցման մասնակիցների 77,2%-ը վստահ է, որ Թուրքիան հաջողելու է այդ օպերացիան, 46,5%-ը կարծիք է հայտնել, որ Թուրքիան դեռ մի բան էլ ուշացրել է ներխուժումը Սիրիա: Նրանց 73,3%-ն այդ ռազմագործողությունը ոչ թե «պատերազմ» է որակել, այլ՝ «ահաբեկչության դեմ պայքար»:

Մասնակիցների 74,5%-ը համոզված է, որ «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունն ապահովելու է Թուրքիայի ներքին անվտանգությունը:

67,9%-ի կարծիքով` գործողության թիրախում է «Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը, իսկ ըստ 20,3%-ի`ԱՄՆ-ը:

«Հարկ եղած դեպքում կմասնակցե՞ք այդ ռազմական օպերացիային» հարցին՝ մասնակիցների 77,8%-ը դրական, 22,2%-ը բացասական պատասխան է տվել:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ռազմական գործողությունները դատապարտողների դեմ քրեական հետապնդումներ են իրականացվում: Սոցցանցերում ռազմագործողությունը քննադատող 839 օգտատեր է հայտնաբերվել, որից 62-ը եղել է Գերմանիայից, Անգլիայից և Ֆրանսիայից:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here